«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրականացնել երկաթուղի Իրանից մինչև Ադրբեջան, իսկ հետագայում Ռուսաստանի ուղղությամբ: Այս մասին հայտնել է trend.az-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:

 

Նման հայտարարությամբ հանդես է եկել պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը՝ մեկնաբանելով այն հարցերը, որոնք նոյեմբերի 16-ից 17-ը կքննարկվեն պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այցի ընթացքում:

 

Նրա խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի բնագավառում կան մի շարք չլուծված խնդիրներ:

Օրինակ՝ Իրանում, դեռևս ամբողջությամբ չի աշխատում «Կանաչ քարտեզ» համակարգը. իրանցի վարորդները ՌԴ-ում կարող են ավտոմեքենաները պարտադիր ապահովագրել մեկ տարով, իսկ ռուս վարորդներն Իրանում՝ միայն 15 օրով:

 

«Իրանի տրանսպորտի նախարարությունը դա հասկանում է, և այդ հարցը դրական լուծում կստանա»,- ասել է նա: