Չինաստանը պատրաստվում Է կառուցել Իրանից Պակիստան ձգվող 700 կմ երկարությամբ գազատարը, որպեսզի լուծի Պակիստանի Էներգակիրների դեֆիցիտի բազմամյա խնդիրը, չնայած ԱՄՆ-ի առարկումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես The Wall Street Journal-ին հայտնել են Պակիստանի պաշտոնատար անձինք, համապատասխան համաձայնագիրը կստորագրվի այս ամսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի՝ Իսլամաբադ կատարելիք այցի ընթացքում: Շինարարությամբ կզբաղվի Չինաստանի պետական խողովակաշարային կորպորացիան՝ CNPC-ը:
Ինչպես հաշվել են փորձագետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 1,5 մլրդ դոլարից մինչեւ 1,8 միլիարդ դոլար: Այդ միջոցների 85 տոկոսը վարկի տեսքով կտրամադրի Չինաստանը, մնացածը կծածկի Պակիստանը: Գումարները պետք Է բավականացնեն Պակիստանի արեւմուտքում գտնվող Գվադար նավահանգստից մինչեւ երկրի հարավի Սինդի նահանգի Նավաբշահ քաղաք գազամուղի անցկացման համար, որտեղ տեղի կունենա միացումը գոյություն ունեցող գազաբաշխիչ ցանցին:
Ենթադրվում Է, որ նախագծի իրացումը կտեւի շուրջ երկու տարի: Վերջնական արդյունքում Պակիստանը բավարար քանակությամբ գազ կստանա 4,5 ՏՎտ ԷլեկտրաԷներգիա արտադրելու համար, ինչը գործնականում կծածկի ԷլեկտրաԷներգիայի ընթացիկ դեֆիցիտը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: