Մոսկվան հուսով Է, որ դեռ կարելի Է շտկել Եվրամիության հետ հարաբերությունները: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Ռուսաստանի եւ Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների կոլեգիաների՝ նոյեմբերի 18-ին կայացած համատեղ նիստում:
Նրա խոսքով՝ «ուկրաինական ճգնաժամի հարցում ԵՄ-ի ուղեգիծը, ներառյալ «երկակի ստանդարտների» կիրառումը», տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու, պատժամիջոցներով ճնշում գործադրելու փորձերը՝ այս ամենը խախտում Է վստահությունը եւ կայունությունը մեր աշխարհամասում»:
«Մենք Եվրամիությունը դիտում ենք որպես մեր խոշոր ու կարեւոր գործընկեր: Շահագրգռված ենք իրավահավասար փոխշահավետ հիման վրա համագործակցության վերընթաց զարգացմամբ»,- ասել Է նախարարը:
Լավրովը նաեւ նշել Է, որ Կիեւի իշխանություններն սպառնում են վերսկսել ուժային կարգավորումն Ուկրաինայի արեւելքում եւ կոչ Է արել Արեւմուտքին՝ թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում: Նոյեմբերի 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, պետք Է կայանա Սերգեյ Լավրովի հանդիպումը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, որը Մոսկվա Է ժամանում Կիեւից: