Չի կարելի ասել, որ Պեկինը COVID-19- ի մասին տեղեկատվությունը թաքցնում էր այլ երկրներից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ասել, որ չինացիները թաքցնում էին այս տեղեկատվությունը ԱՀԿ-ից, սխալ է: Իհարկե, ոչ ոք չէր սպասում իրավիճակի այսպիսի զարգացմանը, այդպիսի համաճարակի: Սա աննախադեպ իրավիճակ է», - ասաց Լավրովը RBC լրատվամիջոցների հոլդինգին տված հարցազրույցում։ Նա հավելեց, որ պետությունը չի կարող մեղադրվել առանց ապացույցների: «Գիտեք, որ մենք արդարության և ողջախոհության կողմից ենք: Եվ արդարությունը հուշում է, որ ինչ-որ բանի համար ինչ-որ մեկին մեղադրելը անմտություն է։ Ես արդեն բերել եմ օրինակներ, երբ մեր արևմտյան գործընկերները մեզ վերաբերվում են «հավանականության» հիմունքներով՝ մեղադրելով ամեն ինչում և ամենուր: Կարծում եմ, որ նույնը վերաբերում է ցանկացած այլ իրավիճակի, երբ որևէ անձ, երկիր կամ պետություն առանց որևէ կոնկրետ փաստի ներկայացնելու մեղադրվում է լուրջ գործողություններ կատարելու մեջ, որոնք հետևանքներ են ունենում մարդկանց կյանքի համար: Սա անընդունելի է», - ասել է Լավրովը RBC֊ին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Լավրովը, այս պահին բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե «Բռնեք գողին» գոռալու, այլ հնարավորինս շուտ COVID-19- ի դեմ պատվաստանյութ ստեղծելու վրա: