Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ինքնահռչակ հանրապետությունների տնտեսական շրջափակման վերաբերյալ հրամանագիրը կարող Է հարավ-արեւելքում լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստում լինել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

 

Պետդումայում «կառավարական ժամի» ընթացքում Լավրովը նաեւ ասել Է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների ժնեւյան ձեւաչափը, որին կոչ են անում վերադառնալ Ուկրաինայի քաղաքական գործիչները, անցած փուլ Է: Նախարարն այն կարծիքին Է, որ այդպիսով նրանք փորձում են գործընթացից բացառել ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին:

 

«Այդ միտումն եմ ես նկատում եմ քանիցս հնչած այն հայտարարություններում, որոնք, մասնավորապես, անում է Արսենի Յացենյուկը եւ նրա թիմը այն մասին, որ պետք Է այդ բոլոր բանակցությունները վերադարձնել ժնեւյան ձեւաչափ»,- ԱԳ նախարարի խոսքը մեջբերել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լավրովը նաեւ կրկնել Է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա որեւԷ ձեւով չի մասնակցում հակամարտությանը, իսկ հակառակը պնդելու Արեւմուտքի փորձերը «հաջողության շանսեր չունեն»: Նրա խոսքով՝ Ուկրաինայում ճգնաժամը լուծելու բոլոր հնարավորություններն ամեն անգամ արգելափակվում են արեւմտյան երկրների կողմից: