Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ընդգրկվել է Foreign Policy հանդեսի վարկածով 2014 թվականի աշխարհի հարյուր խոշորագույն մտածողների ցուցակում՝ «Որոշումներ ընդունող անձինք» կատեգորիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:
Իսլամական Հանրապետության նախագահի անունը տեղ է գրավել Իտալիայի կառավարության ղեկավար Մատեո Ռենցիի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նույն շարքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: