ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սխալվում է, եթե գտնում է, որ Սիրիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական գործողությունները պայմանավորված են նրանով, որ Պուտինը հուսահատ վիճակում է` իր երկրում թուլացած տնտեսության պատճառով: Իրականում ռազմական գործողության պատճառն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է կշիռ ունենալ «միջազգային իրադարձությունների բեմում», գրում է Foreign Policy պարբերականը` հղում անելով վերլուծաբանների կարծիքներին:
Ռուսաստանը հարցով Բրուքինգսի համալսարանի փորձագետ Քլիֆորդ Գեդին պնդում է, որ ռազմական արշավը Սիրիայում տնտեսության թուլացման պատճառով սպոնտան արձագանք չէ, որն առաջացել է արևմտյան պատժամիջոցների արդյունքում: Ռազմական գործողության մեկնարկի պատճառը չէ նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնելու ցանկությունը: Պուտինի գլխավոր նպտակն է վերադարձնել Մոսկվային քաղաքական ազդեցություն տարածաշրջանում, նշում է վերլուծաբանը:
«Ռուսաստանը ցանկություն չունի փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պարզապես ցանկանում է մասնակցել որոշումների կայացմանը: Ռուսաստանի համարձակ քայլը պայմանավորված է նրանով, որ ցանկանում է ԱՄՆ-ին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ», - մեկնաբանել է Քլիֆորդ Գեդին:
Ըստ փորձագետի, Օբաման չի գիտակցում, որ պատժամիջոցները չեն օգնի զսպել Ռուսաստանին: Նա նշել է, որ Պուտինի մերձավոր շրջապատի մարդիկ, որոնց դիպչել են պատժամիջոցները, չեն գնա նախագահի դեմ, քանի որ այդ դեպքում նրանք շատ բան կկորցնեն: