Մտածել այն մասին, որ ՆԱՏՕ-ն ձգտում է պայքարել Ռուսաստանի դեմ՝ ռազմավարական սխալ է, կարծում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Ես ցանկանում եմ վստահաբար ասել, որ մենք արդեն չենք ապրում ԽՍՀՄ-ի և Վարշավյան պակտի ժամանակներում, սառը պատերազմն ավարտած է։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ պայքարելու նպատակ չունի»,- ասել է նա Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ:
«Կարծում եմ, որ նման կերպ մտածելը ռազմավարական սխալ է»,-ընդգծել է նախկին նախագահը։
Ֆրանսիայի նախկին նախագահը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների չեղարկմանը, սակայն կարծում է, որ առաջին քայլը պետք է անի Մոսկվան։ Սարկոզիի կարծիքով՝ առաջինը պետք է ձեռք մեկնի ավելի ուժեղ կողմը:
Հակառուսական պատժամիջոցների գործողությունը լրանում է հունիսի 31-ին։ Հաղորդվում է, որ դրանց մեղմացման կամ չեղարկման օգտին պատրաստ են հանդես գալ Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան և Սլովակիան։