Ռուսաստանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ համագործակցել ներքին գործերին չմիջամտելու եւ իրավահավասարության հիման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: Նրանց թվում եղել Է ՌԴ-ում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավար Ջոն Թեֆթը: «Ելնում ենք այն բանից, որ Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության եւ կայունության պահպանման, գլոբալ մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդման համար»,- ասել Է ՌԴ-ի նախագահը:
«Մենք պատրաստ ենք ամերիկացի գործընկերների հետ գործակցել ամենատարբեր ուղղություններով՝ միմյանց շահերի փոխադարձ հարգման, իրավահավասարության եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- ընդգծել Է Պուտինը:
Նախօրյակին ՌԴ-ի նախագահը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ցանկանում Է Ռուսաստանին ենթարկել իր ազդեցությանը եւ նրա հաշվին լուծել իր խնդիրները: «Պատմության մեջ երբեք եւ ոչ մեկի մոտ Ռուսաստանի նկատմամբ դա չի ստացվել ու չի Էլ ստացվի»,- ընդգծել Է Ռուսաստանի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: