Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' նոյեմբերի 20-ին' ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Երևանի մի շարք տարածքների ջրամատակարարումը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Իսակովի պողոտայի' Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտների, Արգավանդ գյուղի Կենտրոնական և նրան հարակից փողոցների, Շահումյան թաղամասի 4-րդ փողոցի՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ փողոցի 3-րդ նրբանցք), Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքների, Շահումյան 6-րդ փողոցի թվով 6 տնատիրությունների, «Եռաբլուր» պանթեոնի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, Ոստիկանության կրթահամալիրի, նախկին Կառավարական ընդունելությունների տան, «Ոսկե համբյուր» եւ «Ուրարտու» ռեստորանային համալիրների, «Արարատ Մոթորս», «Աուդի» եւ «Տոյոտա» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման, հեծանվահրապարակի, Իսակովի 22' Հողագիտության ինստիտուտի, Իսակովի 24' «Փորձագիտական կենտրոն» ՊՕԱԿ-ի, Իսակովի 48/2' «Գունավոր» տպարանի և ՊՆ լաբորատորիայի ջրամատակարարումը: