Ոչ իշխանական երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից հանրահավաք-երթ կանցկացնեն՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:
Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ յուրահատուկ հանրահավաք է լինելու, քանի որ նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:
«Բնական է, որ այդ հանրահավաքին ելույթներ կլինեն Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ, բնականաբար, քննադատություն կլինի Հայաստանի Հանրապետության իշխանությունների հասցեին: Հանրահավաքը կավարտվի երթով, որը PR նշանակություն կունենա: Եռյակը կփորձի ցույց տալ, որ երկու հանրահավաքներից անցել է մեկ ամսից ավելի, բայց Եռյակն իր ուժը չի կորցրել:
Եթե հանրահավաքն ազդեցիկ լինի՝ կունենա զուտ PR հետևանք, ուրիշ գործնական հետևանք հանրահավաքը չի ունենալու»,- ասաց նա: