ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տալյավինին կազմակերպության մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ հակամարտությունն Ուկրաինայի հարավ-արևելքում մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Իրավիճակը տարածաշրջանում չի բարելավվել»,- նշել է Տալյավինին:
«Ուկրաինայի արևելքում նոր ռազմական գործողությունների նախապատրաստման մասին հաղորդագրություններ են ստացվում, որը շարունակում է անհանգստացնել մեզ: Ճգնաժամը շարունակում է վտանգավոր լինել ամբողջ Եվրոպայի համար և նույնիսկ ամբողջ աշխարհի համար»,- ավելացրել է Տալյավինին:
Նա նաև նշել է, որ ճգնաժամը «կարող է ավելի սրվել»: