ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայի արեւելքում լայնամասշտաբ աշխատանք կծավալի այն բանից հետո, երբ կվերականգվի հսկողությունը երկրի պետական սահմանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին խնդրել է Ուկրաինայի արեւելքում տեղաբաշխված դիտորդների թվաքանակն ավելացնել մինչեւ 1,5 հազար:

 

«Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն քաղաքացիական առաքելություն Է, եւ այն կարող Է աշխատել բացառապես խաղաղ պայմաններում, այսինքն՝ այնտեղ, որտեղ չկան ռազմական գործողություններ: Նրանք աշխատում են, նրանք տեղաբաշխված են: Բայց նրանք չեն կարող աշխատել այնտեղ, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այնտեղ, որտեղ նրանք ամենից ավելի են հարկավոր, այնտեղ, որտեղ այժմ լարվածություն Է՝ Դեբալցեւոյում, Սչաստյեում, Դոնեցկի օդանավակայանում»,- ասել Է Նուլանդը հոկտեմբերի 8-ին Կիեւի մերձակա ուկրաինական սահմանապահ ջոկատ այցելության ժամանակ:

 

ԵԱՀԿ-ի առաքելությունն Ուկրաինայում աշխատանքն սկսել Է մարտին եւ հետեւում Է իրադրությանը, մասնավորապես, այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում հանրապետության արեւելքում: Սեպտեմբերի կեսերին Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը հայտարարել Է, որ առաքելության մասնակիցների թվաքանակը մանդատով նախատեսված առավելագույն 500-ի կհասնի երկու ամսվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: