Երևանյան «Չաո Բամբինո» մանկական սրճարանում տեղի ունեցած փուչիկների պայթյունից վնասվածք է ստացել մեկ երեխա, սակայն վնասվածքը թույլ է եղել և հիվանդանոցային բուժման կարիք չի զգացվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով' Ոստիկանության կենտրոնականի բաժնում դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում: «Փուչիկների պայթյունից մի երեխա թույլ վնասվածք է ստացել: Վնասվածքը եղել է ականջի հատվածում և հիվանդանոցային բուժման կարիք չի եղել: Նրան տեղափոխել են տուն»,- ասաց նա:

 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ սրճարանում ծննդյան տորթը կտրելու ժամանակ պայթել են հյուրերի ձեռքում եղած փուչիկները, և մի քանի երեխաներ 1-ին ու 2-րդ կարգի այրվածքներով օգնություն են ստացել հիվանդանոցում: Պայթյունի մասին վկայող տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի օգտատերերից մեկը: