Սիրիայի փոխվարչապետ, Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հրավերով նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախ արարությունը: Հանդիպման ընթացքում քննարկումները կկենտրոնանան Սիրիայում և նրա շուրջ կատարվող իրադարձությունների վրա:
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է, որ Լավրովի և Մուալլեմի միջև քննարկումները հիմք կդնեն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությամբ բանակցությունների վերսկսմանն առանց նախապայմանների: Մամուլի քարտուղարը շեշտել է ահաբեկչության և ծայրահեղականների դեմ առաջնային պայքարի անհրաժեշտությունը, որը պետք է ուղեկցվի միջազգային հանրության ջանքերով՝ նպաստելով սիրիական ճգնաժամի քաղաքական ճանապարհով լուծմանը:
Նա նաև նշել է, որ անհրաժշետ է համախմբել սիրիական բոլոր ուժերի ջանքերը ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետության ապագայի շահերը: