Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 23-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է IRNA-ն:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ բարձրաստիճան ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և երկու երկրների համընդհանուր շահերին վերաբերող խնդիրներ, այդ թվում՝ Սիրիային, Աֆղանստանին վերաբերող թեմաները, ինչպես նաև Պարսից ծոցում տեղի ունեցող վերջին զարգացումները: