Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրադրություն է ստեղծվել: Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առանձնազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասի իրադրությունը:

 

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Մոսկվա էր ժամանել Բաքվից, հայտարարել է, որ Թուրքիան դեմ է տարածաշրջանում սառեցված հակամարտությունների առկայությանը: «Տարածաշրջանը շատ մոտ է ինչպես Թուրքիային, այնպես էլ Ռուսաստանին: Սառեցված հակամարտությունները վտանգ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար»,- նշել է Դավութօղլուն: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգնի կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը' միաժամանակ նաև ջանքեր գործադրելով տարածաշրջանային այլ հակամարտությունների կարգավորման համար: «Ուկրաինայի իր ադարձությունները ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Պետք է հստակ քայլեր ձեռնարկել հիմնախնդրի լուծման համար»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը: