Վրացի մի խումբ կալանավորներ նոյեմբերի 21-ին խռովություն են բարձրացրել Աթենքի Կորիդալլոս բանտում. ոստիկանության հատուկ նշանակության ուժերը ճնշել է անկարգությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են հունական լրատվամիջոցները:

 

Խռովության համար առիթ է դարձել տարեց մի կնոջ ձերբակալությունը, որը փորձում էր կալանավորված ազգականի հետ տեսակցության գնալիս մեծ քանակությամբ թմրանյութ անցկացնել: Դրանից անմիջապես հետո անկարգություններ են սկսվել, գրում է «Վիմա» թերթի կայքը:

 

20-25 կալանավորներից բաղկացած խումբը կոտրել է բանտի դռներից մեկը, գրավել տեղի պահազորի հարկաբաժիններից մեկը, ծեծել երեք պահակների և ավերել բանտի հիվանդանոցի առաջին հարկը: Բանտարկյալներից մի քանիս մոտ ինքնաշեն զենք է եղել:

 

Բանտ են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ուժեր: Բանակցություններից հետո կալանավորները վերադարձել են իրենց բանտախցեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: