Վրացի մի խումբ կալանավորներ նոյեմբերի 21-ին խռովություն են բարձրացրել Աթենքի Կորիդալլոս բանտում. ոստիկանության հատուկ նշանակության ուժերը ճնշել Է անկարգությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են հունական լրատվամիջոցները:

 

Խռովության համար առիթ Է դարձել տարեց մի կնոջ ձերբակալությունը, որը փորձում Էր կալանավորված ազգականի հետ տեսակցության գնալիս մեծ քանակությամբ թմրանյութ անցկացնել: Դրանից անմիջապես հետո անկարգություններ են սկսվել, գրում Է «Վիմա» թերթի կայքը:

 

20-25 կալանավորներից բաղկացած խումբը կոտրել Է բանտի դռներից մեկը, գրավել տեղի պահազորի հարկաբաժիններից մեկը, ծեծել երեք պահակների եւ ավերել բանտի հիվանդանոցի առաջին հարկը: Բանտարկյալներից մի քանիս մոտ ինքնաշեն զենք Է եղել:

 

Բանտ են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ուժեր: Բանակցություններից հետո կալանավորները վերադարձել են իրենց բանտախցեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: