Թբիլիսիի թիվ 1 ծննդատանը ծնունդ են ընդունել 56-ամյա կնոջից: Նա աղջիկ Է ունեցել: Բարբարան կնոջ առաջնեկն Է: «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ ներկայում մայրն ու երեխան բուժհաստատությունում են, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես հայտարարել Է ծննդատան գլխավոր տնօրեն Զազա Ավալիանին, սա եզակի դեպք Է եւ Վրաստանի համար ռեկորդ՝ մոր տարիքի տեսանկյունից: Վրաստանում առաջին անգամ Է երեխա ծնվում 50-ից բարձր տարիքի կնոջից: