armchess.amԳրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը եւ Դավիթ Պետրոսյանը Թեհրանում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր: Վերջին տուրից առաջ նրանք կես միավորով ետ են մնում առաջատարներից' գրոսմայստերներ Էհսան Ղաեմ Մաղամիից, Պուրիա Դարինիից (Իրան) եւ Օլեգ Կորնեեւից (Իսպանիա):
Միջազգային վարպետ Աշոտ Նադանյանն ունի 6 միավոր: