Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի գյուղապետերը դրական են գնահատում ՀՀ կառավարության ուշադրությունը հակառակորդի անմիջական սպառնալիքի տակ գտնվող համայնքների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին նշված համայնքների ղեկավարները:

 

«Վերջին ամիսների լարվածությունը նորից հավաստեց այն մասին, որ կառավարությունը և հայ ժողովուրդը պետք է կանգնեն սահմանապահ համայնքների բնակիչների կողքին: Ապրելով սահմանին, պատերազմի դաշտում' կարող ենք ասել, որ մենք մենակ չենք: Ամենօրյա կրակի տակ գտնվող Չինարի համայնքում աջակցություն կառավարության կողմից միշտ եղել է և կա»,- նշե Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

 

Նրա խոսքով' վերջին ամիսներին միայն Պաշտպանության նախարարը տասն օրը մեկ այցելել է սահմանամերձ համայնքներ: Հուլիսից համայնքի Վերի թաղ կոչվող հատվածը այլևս հասանելի չէ ադրբեջանական դիպուկահարների համար. կառուցվել է 2 մետր բարձրությամբ, 180 մետր երկարությամբ հենապատ' բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Բացի այդ, գյուղի դպրոցի հյուսիսային կողմի պատուհանները պատվել են:

 

Օգոստոսյան լարվածության օրերին հանրապետության Նախագահի, վարչապետի և նախարարների այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարաները, տեղի բնակիչները առաջարկներ էին արել հարկային դաշտի թեթևացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ: «Հողի հարկի, կումունալ վճարումների արտոնությունները առաջարկվել են մեր կողմից, որոնց կառավարությունը ընթացք է տվել: Սերմացուներով ապահովում են: Արոտների կառավարման և գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը ցանկանում է գյուղտեխնիկայով ապահովել մեզ, որպեսզի կարողանանք մեր հ ողերը մշակել»,-ասաց Սաղոյանը:

 

Շարունակում է չլուծված մնալ ուսման վճարների հարցը, որոնք, չնայած բուհերի կողմից տրամադրված 30 տոկոս զեղչին, շատերն ի վիճակի չեն վճարել: Առաջարկվում է սոցիալապես անապահով ընտանիքներին ընդգրկել այն ծրագրերի մեջ, որոնցով տրամադրվում են անվճար վիրահատությունների ծառայություններ:

 

Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն իր հերթին նշեց, որ մինչև իր պաշտոնավարումը համայնքի հիմնական խնդիրներն են եղել ամենօրյա ջրամատակարարումը, ԱԻՆ-ից հաստիքներ ստանալը' չորս տարի առաջ նվեր ստացված հրշեջ մեքենան շահագործելու համար, ինչպես նաև' համայնքային բուժամբուլատորիայում ընտանեկան մշտական բժիշկ ունենալը և շտաօգնության մեքենա ձեռք բերելը: Նշված խնդիրների մեծ մասին որոշ չափով լուծումներ տրվել են, այսօր գյուղի առաջ կանգնած է ոռոգման ջրի ապահովման և Նորաշեն-Մովսես միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատ ումը: