Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներ Նորայր Ավետիսյանը և Հակոբ Մկրտչյանը 77 կգ քաշային կարգում կանգնեցին պատվո հարթակին: Ավետիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 138 կգ , իսկ հրումում'180, երկամարտի 318 կգ արդյունքում հայ ծանրորդը երկրորդն էր: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ'Հակոբ Մկրտչյանը երրորդն էր 77 քաշային կարգում: Նա պոկեց 137 և հրեց 176 կգ քաշ և արժանացավ բրոնզե մեդալի:
Այս ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի: