Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երեկ ԱՊՕԷԼ-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում:
Արդյունքում 34-ամյա ֆուտբոլիստը եվրագավաթներում անցկացրեց իր 151-րդ հանդիպումը:
Այս ցուցանիշով Չավին հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզին և բարձրացավ առաջին հորիզոնական:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» 4:0 հաշվով հաղթեցին ԱՊՕԷԼ-ին: