ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 26-ից 28-ը կմասնակցի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ բացազատման պլանի փաստաթղթերի մշակման քննարկումներին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: