«Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարները հաջորդ ամսվա սկզբին կհանդիպեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նստավայրում, դետեմբերի 3-ին արտգործնախարարների հ անդիպումը կգլխավորի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԻՊ-ի դեմ ուղղված հետագա քայլերը: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին նշել է, որ Քերին մինչ այդ կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների հանդիպմանը:
ԱՄՆ-ը դատապարտել է սիրիական օդային ուժերի ռմբակոծությունը Ռակկայի մարզում՝ պարզաբանելով, որ ռմբակոծության հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: ԱՄՆ-ը դա համարել է միջազգային իրավունքների խախտում:
Ակտիվիստների տվյալներով' 205 մարդ է զոհվել և վիրավորվել Ռակկայի մարզում օդային ռմբակոծության հետևանքով: Նրանց խոսքով' շուրջ 90 օդային հարվածներ են ուղղվել Ռակկայի մարզին:
ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ Սիրիայում ռազմական գործողություններ սկսել է սեպտեմբերի 23-ից: