Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնել են, որ Թուրքիայում կորած համարվող ադրբեջանցի եղբայրները կռվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության շարքերում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Թուրքիայի տարածքը կրկին ծառայել է որպես տարանցիկ գոտի ահաբեկիչներին միանալու համար:

 

Ավելի վաղ 23-ամյա Իմանով Էլչին Բեքիրօղլուն և 26-ամյա Իմանով Ազիր Բեքիրօղլուն մեկնել էին Թուրքիա և անհետացել: Ընդ որում, սկզբում գնացել էր ավագ, ապա' կրտսեր եղբայրը: Նրանց անհետանալու մասին տեղեկությունը տեղադրվել էր անգամ «Ինտերպոլ»-ի կայքում: