Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջ է և զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ:

 

Ի պատասխան նոյեմբերի 27-ին ԶԼՄ-ներով տարածված լուրերի, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է, մարզպետարանը տարածել է հաղորդագրություն: «Նոյեմբերի 27-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնում Սուրիկ Խաչատրյանը ենթարկվել է հերթական պրոֆիլակտիկ բժշկական զննման: Մարզպետի առողջությունը լավ է և հետազոտության արդյունքում առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: Սուրիկ Խաչատրյանն առողջ է և զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: