Henaran.am-ի տեղեկություններով' Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է առժամանակ հեռանալ Հայաստանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ' ընտանիքով մեկնելու է Ֆրանսիա: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի' Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում մեկ հոգի սպանվել է, երկու հոգի վիրավորվել: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում կալանավորվել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետի որդին' Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները կարող եք կարդալ այստեղ: