ՀՀ պաշտպանության նախարարության բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ, օգոստոսի 2-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այցելել է հայ- ադրբեջանական շփման առաջնապահ դիրքերում, հանդիպել հեթապահություն իրականացնող զինծառայողներին, նրանց մաղթել բարի ծառայություն եւ հանձնել նվերներ:

 

Այցից հետո Սյունիքի մարզպետը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ուրախ եմ, որ առավոտյան հաղթահարացենիք բոլոր դժվարությունները եւ դարձյալ առաջնագծում էինք, մեր զինվորի ու երկրի իրական հերոս պահապանի կողքին: Առաջնագծում շատ եմ եղել, բայց ոչ նկարվեlու համար: Այսօր այլ զգացողություն ունեի' ուզում էի, որ բոլորը ու հատկապես մեր զինվորի դիմաց կանգնած ասկյարն
իմանա, որ մենք միակամ ենք, որ մեր զինվորը ամուր թիկունք ունի, որ պետք եղած ժամանակ մենակ չի լինելու»:


Մարզպետի հայտարարությունն ավարտվում է հայ զինվորին ուղղված կոչով: «Հայ զինվոր' քեզ բարի ծառայություն, օջախիդ ու ընտանիքիդ հաջողություն, ազգիս խաղաղություն, նահատակ
զինվորիդ էլ հավերժ փառք», - ասված է հայտարարության մեջ: