«Հրապարակը» գրում է, թե Սյունիքի մարզպետի այլեւս նախկին տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ նա երկար տարիներ աշխատել է Լիսկայի ձեռքի տակ եւ, ըստ լավատեղյակների, եղել է նրա կամակատարը: Գորիսի դժբախտ դեպքերից հետո, երբ Դոլունցին նշանակեցին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիսկան բոլոր ջանքերը գործի էր դրել, որ Դոլունցը նշանակվի Սյունիքի մարզպետ: Այսպիսով, նա անձնական մարզպետ կունենար:
Ըստ ամենայնի՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի վստահել Դոլունցին, եւ վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը: