Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք ոչ մի սպառնալիք չի հնչեցրել ուկրաինացի իր գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հասցեին, և Կրեմլն ունի բոլոր ապացույցները: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն'վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
«Ոչ ոք երբեք այդ բազմաթիվ զրույցների ընթացքում ինչ-որ սպառնալիքներ չի հնչեցրել: Մենք ունենք հարյուր տոկոսանոց ապացույց, քանի որ յուրաքանչյուր հեռախոսազրույց ունի սղագրում, ունի ձայնագրություն»,- նշել է Ուշակովը։