armsport.amԼոնդոնի «Չելսիի» եւ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Նրա ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն, որը մտադիր է կես տարով վարձակալել ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Չեխը զրկվել է «Չելսիի» հիմնական դարպասապահի տեղից: Այժմ Ժոզե Մոուրինյոյի թիմի դարպասը պաշտպանում է բելգիացի Տիբո Կուրտուան: