Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսել են բանակցությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ղեկավարների զրույցն անցկացվում է նեղ շրջանակում: Ավելի ուշ, Պուտինը և Էրդողանը հանդիպում կանցկացնեն բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:
Զրույցից առաջ տեղի է ունեցել հանդիպման պաշտոնական արարողությունը: Հնչել են երկու երկրի ազգային օրհներգերը: Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել իրենց պատվիրակությունների անդամներին: