ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանի և Մոսկվայի միջև կնքված գործարքը հակասի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի և Իրանի միջև անցկացրած բանակցություններին, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին: Մենք շարունակելու ենք վերահսկել այդ քննարկումների զարգացումը: Մենք չունենք կոնկրետ մանրամասներ: Եթե կասկածներ առաջանան, որ համաձայնագրերը ենթակա են պատժամիջոցների, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել էր, որ Ռուսաստանը շուտով կսկսի Իրանին մատակարարել հացահատիկ և նավթի դիմաց արտադրվող ապրանքներ: