Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը:

 

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ոլորտում Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով Իտալիայի դերակատարությունը:

 

Հանդիպմանը մասնակցել են Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք: