Եվրոպական ամենախոշոր վիճակախաղը՝ Euromillions-ը, 73 միլիոն եվրո Է բերել Ֆրանսիայի բնակիչներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:
Հաղթողի անունն առայժմ հայտնի չԷ եւ, ամենայն հավանականությամբ, ինչպես սովորաբար, չի հրապարակվի: Հեռուստաալիքի տվյալներով՝ շահումը գրանցվել Է Հինգերորդ հանրապետության հյուսիս - արեւելքում՝ Ստորին Հռենոսի դեպարտամենտում:
Վիճակախաղի խաղարկությունը կայացել Է դեկտեմբերի 2-ին: Գումարը, որի տերը դարձել Է Ֆրանսիայի բնակիչներից մեկը, գերազանցել Է ամբողջ 2014 թվականի ընթացքում երկրի տարածքում վիճակախաղի շահումների ռեկորդը:
Ֆրանսիայում վիճակախաղի ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ շահումը դարձել Է 169 միլիոն եվրո գումարը, որն իր տիրոջը գտել Է 2012 թվականի նոյեմբերին:
Euromillions վիճակախաղն անցկացվում Է Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում: