Կանադայի Օնտարիոյի նահանգում վաճառվել Է վիճակախաղի տոմս, որը շահել Է 50 միլին կանադական դոլարի (40 միլիոն ամերիկյան դոլարի) ջեքփոթը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել են Կանադայում առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղի՝ Lotto Max-ի ներկայացուցիչները:

 

Այս պահին հայտնի Է, որ շահած տոմսը վաճառվել Է Վասագա Բիչ քաղաքի ոչ մեծ մասնավոր մթերային խանութներից մեկում: Ինչպես հավաստիացնում Է փոքրիկ խանութի սեփականատեր Արմենակ Քեշիշյանը, երջանիկ տոմսը գնել Է հաստատության մշտական հաճախորդներից մեկը: «Դա իրոք նա Է, խաղարկությունից հետո նա եկավ մեզ մոտ եւ ստուգեց շահած համարները: Մեր հաջախորդն անհավատալիորեն հուզված Էր, ինչը նախկինում նրա մոտ չենք նկատել»,- ասել Է վաճառողը:

 

Առայժմ վիճակախաղի շահած տոմսի տերը չի դիմել խաղարկության ներկայացուցիչներին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Loto Max-ում հաղթելու հավանականությունը մեկը 28 000 000-ի հարաբերությամբ Է: Այն Կանադայում սկսել Է գործել 2009 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր դարձել Է տեղի առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղերից մեկը՝ խոշորագույն ջեքփոթերով, որոնք կարող են հասնել 50 միլիոն դոլարի: Գլխավոր մրցանակը շահելու համար անհրաժեշտ Է գուշակել 1-ից մինչեւ 49 հիմնական համարներից յոթը: