Մոլդովայի լիբերալ կուսակցությունը օրերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո դեկտեմբերի 4-ին հայտարարել Է կառավարող կոալիցիայի ձեւավորման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չորեքշաբթի երեկոյան մեզ մոտ հանդիպում Է տեղի ունեցել Դեմոկրատական կուսակցության, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդների հետ: Մենք պայմանավորվեցինք խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու եւ կառավարության համար ծրագրի նախապատրաստման խումբ ստեղծելու շուրջ»,-ասել Է կուսակցության առաջնորդ Միխայ Գիմպուն:
Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ձայների մեծ մասը տրվել Է սոցիալիստների կուսակցության օգտին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ այդ կուսակցությունը հավաքել Է ձայների 20,51 տոկոսը (327 հազար 910 մարդ), լիբերալ-դեմոկրատները՝ 20,16 տոկոսը (322 հազար 188 մարդ), Կոմունիստների կուսակցությունը՝ 17,48 տոկոսը (279 հազար 372 մարդ), դեմոկրատները՝ 15,8 տոկոսը (252 հազար 489 մարդ), լիբերալները՝ 9,67 տոկոսը (154 հազար 507 մարդ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: