Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել Է հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ավարտվելու մասին: «Սատանաները ցույց տվեցին իրենց վերջին ուժը»,-ասել Է Քադիրովը լրագրողներին: Սակայն, նրա խոսքով, «իրավապահ կառույցները 15-20 րոպեի ընթացքում կարողացան ոչնչացնել նրանց»:

 

Ներկա պահին գտնվել են ինը զինյալների մարմիններ, իրավապահ մարմինների շարքերում զոհեր չկան:

 

Ավելի վաղ Չեչնիայի մուֆթի Սալահ ՄԵժիեւը դատապարտել Է ահաբեկիչների գործողությունները եւ հանրապետության բնակիչներին կոչ Է արել համախմբվել աղոթքներում:

 

Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Դուկուվահա Աբդուռախմանովն արտակարգ նիստում այն կարծիքն Է հայտնել, որ Գրոզնիում հարձակում իրագործած զինյալները կարող Էին կատարել արեւմտյան ծառայությունների առաջադրանքը, գործել ի շահ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի, «որոնք ցանկանում են տնտեսապես ու քաղաքականապես թուլացնել Ռուսաստանը»:

 

Ավելի վաղ Ռամզան Քադնրովը լրագրողներին հայտնել Է, որ Գրոզնում հատուկ գործողության ընթացքում զոհված ոստիկանների ընտանիքներին կհատկացվի 1-ական միլիոն ռուբլու փոխհատուցում:

 

Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Գրոզնիում զինյալների ոչնչացման հատուկ գործողության ընթացքում զոհվել Է չորս մարդ, վիրավորվել Է եւս 21-ը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է բժշկական մի աղբյուր: Ավելի վաղ հաղորդվել Էր վեց զոհվածների մասին: