ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:
Օբամայի խոսքով՝ Պուտինը հակված է ազգայնական, պետության կառավարման հին մեթոդներին: Պուտինի գործողությունները «վախեցնում են Ռուսաստանի հարևաններին» և հանգեցնում են միջազգային մեկուսացման:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կասկած է հայտնել, որ Պուտինի ներքաղաքական քայլերը հեղինակություն չեն վայելում Ռուսաստանում։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Պուտինը չի փոխի իր քաղաքական ուղին, մինչ Ռուսաստանը լուրջ վնաս չկրի Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներից:
Օբաման խոստովանել է նաև, որ իր համագործակցությունը ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ավելի արդյունավետ է եղել, թեև Պուտինը շարունակում էր մնալ պետության ստվերային առաջնորդ: