Վլադիմիր Պուտինը մեկ առ մեկ կրկնում է Հիտլերի թեզիսները Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ: Այս մասին հաղորդել "Грузия Online"-ը' վկայակոչելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Украинская правда» պարբերականին տված հարցազրույցը, որտեղ նա մեկնաբանել է Պուտինի հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ «Ղրիմը ռուսների համար՝ ինչպես Տաճարի լեռը հրեաների համար, որ Ռուսաստանի արմատները Ղրիմում են, որ Ռուսաստանին ոչ ոք ծնկի չի բերի, Հիտլերին չի հաջողվել, չի հաջողվի նաև Արևմուտքին»:

 

Սաակաշվիլին կարծում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ցատկ կատարել, և «եթե ճիշտ հաշվարկի, ապա դա նրա համար կլինի այնպիսի ցատկ, որի ժամանակ նա կկոտրի պարանոցը»:

 

«Նավթի ներկայիս գների դեպքում, այն դեպքում, երբ Ռուսաստանում միջին դասը սկսել է ապստամբել, քանի որ գլխավոր պայմանագիրը, որը նրանք ունեին միջին դասի հետ, պայթել է։ Պայմանագիրը հիմնվում էր այն բանի վրա, որ Պուտինը կգողանա, սակայն մարդիկ լավ կապրեն։ Այժմ նա հասել է այն կետին, երբ պետք է կա՛մ գողանալ, կա՛մ վերաբաշխել մարդկանց։ Նա չի կարող չգողանալ։ Պուտինը հիստերիայի մեջ է, նրա նպատակն է թույլ չտալ նոր գունավոր հեղափոխություններ։ Գունավոր հեղափոխությունը, սակայն, նա չի պատկերացնում այնպես, որ ինչ-որ ռուս ընդդիմադիր կմտնի խորհրդարան՝ թափահարելով վարդը։ Նա տեսնում է իրեն ինչ-որ տեղ նկուղում՝ Ռուբլյովկայի մոտ, այնտեղից նրան դուրս կբերի ռուսների կատաղած ամբոխը: Դա Քադաֆիի ճակատագիրն է»,- ասել է Սաակաշվիլին։

 

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Պուտինի կարծիքով, որպեսզի դա տեղի չի ունենա, նա պետք է լուծի Ուկրաինայի հարցը: Այնպես որ, նա այստեղ կպայքարի մինչև վերջ: Դա կյանքի և մահվան հարց է նրա համար: Բայց դա չի նշանակում, որ նա կհաղթի: