Հալեպում լույս է տեսել «Ուրֆայի ասեղնագործություն» խորագրով հատորը, որն ընդգրկում է Ուրֆայի ասեղնագործության և զարդանախշերի շքեղ օրինակներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, հատորը նվիրված է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին, ինչպես նաև Ուրֆայի և Կարմուճի նահատակներին:
Հատորի հեղինակն է Հրազդան Թոքմաջյանը, խմբագիրը՝ Հասմիկ Հարությունյանը, թարգմանիչը՝ Հայկուհի Մուրադյանը: