ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զինված ուժերը պաշտոնապես ավարտել են Աֆղանստանի անվտանգության աջակցման մարտական առաքելությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Խամա Պրես» գործակալությանը, Քաբուլում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում իջեցվել են Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) մասնակից երկրների դրոշները:

 

«ՆԱՏՕ-ն այժմ աստիճանաբար կանցնի անվտանգության աֆղանական ուժերի ուսուցման եւ աջակցման գործառույթների կատարմանը»,-հայտարարել է ISAF-ի հրամանատար Ջոն Քեմփբելը:

 

Դեկտեմբերի 6-ին չհայտարարված այցով Քաբուլ ժամանած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել Էր, որ Միացյալ Նահանգները հարկադրված Է փոքր-ինչ դանդաղեցնել Աֆղանստանից իր մարտական զորամասերի դուրսբերման տեմպերը եւ առաջիկա մի քանի ամիսներին երկրում հազարով ավելի զինծառայողներ թողնել, քան պլանավորվում Էր:

 

Այսպիսով՝ ընթացիկ տարվա վերջին եւ եկող տարվա սկզբին Աֆղանստանում կգտնվի ոչ թե 9,8 հազար, այլ 10,8 հազար ամերիկացի զինվոր ու սպա: Մինչեւ 2015 թվականի վերջը ԱՄՆ-ի զորակազմը կկրճատվի մոտավորապես մինչեւ 5,5 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: