Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր' դեկտեմբերի 9-ին անցկացվող «Հաղթենք կանանց հետ միասին» համաժողովի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել կանանց դերը քաղաքական գործընթացներում: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:

 

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպված համաժողովը տեղի է ունեցել Թբիլիսիի Radisson Blue Iveria հյուրանոցում:

 

«Քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ դա արդյունավետ, ժողովրդավարական և երկրի կայուն զարգացման գործում իրական նախապայման է», - ասել է Գեորգի Մարգվելաշվիլին:

 

Նա նաև մտահոգիչ է անվանել վերջերս Վրաստանում ընտանեկան բռնության հաճախ հանդիպող դեպքերը և ընդգծել է, որ անհրաժեշտ է պարզել հիմնախնդրի պատճառը և լուծում տալ դրան: