Հայաստանը բանակցություններ է վարում բյուջետային ավիաընկերություններ ներգրավելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ չնշելով այն ընկերությունների անունները, որոնք հնարավոր է ներգրավվեն հայաստանյան ավիաշուկայում:
Խոսելով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին պետական տուրքի վճարումից ազատելու որոշման մասին՝ նախարարը նշեց, որ դա լրացուցիչ հնարավորություն կտա, որպեսզի Գյումրիում ոչ միայն ուղևարոփոխադրումներն ավելանան, այլև դրանից եկող անուղղակի ծառայությունները: «Այդ ծառայոթյունները շատ ավելի մեծ արդյունք կունենան, քան ուղղակի օդի տուրքի գանձումը վերացնելը: Միաժամանակ, սա ընկերությունների մուտքը շահագրգռելու, խրախուսելու բավականին լուրջ միջոցառում է սա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Ակնկալվում է, որ դա կնպաստի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցայինօպերատորների արդյունավետ ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը: Սպասվում է նաև, որ բարեփոխման արդյունքում կապահվվեն արտահանման ծախսերինվազումը և արտահանման խթանումը: Տարածաշրջանում, ըստ նախարարի, նման բարեփոխման լավագույն օրինակն է Քութայիսի միջազգային օդանավակայանը Վրաստանում:
ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ զբոսաշրջության զարգացման բարձր տեմպերիապահովմանն ուղղված ոլորտային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործումը պետական-մասնավորգործընկերության գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ Հայաստան մուտք գործելու և ելքի տրանսպորտային բարձր ծախսերի կրճատմանն ուղղված քաղաքականությունը: Ծրագիրը նախատեսում է «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը ցածր բյուջետա յին ավիափոխադրողների ներգրավվմամբ և Երևանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծման և արդիականացման, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավվման խրախուսումը: