Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 10-ին' ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 1975թ. ծնված Արարատ Բ.-ին:

 

Արարատ Բ.-ն խոստովանել է, որ հիշյալ միկրոավտոբուսի սրահում, Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում, մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետևի նստատեղերի արանքում: Միկրոավտոբուսի զննությամբ գումարը հայտնաբերվել է:

 

Կատարվում է հետաքննություն: