Ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 25-ին' ժամը 20.30-ին, 1983թ. ծնված Արմենուհի Ի.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը' ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր և 1500 ՌԴ ռուբլի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987թ. ծնված Լևոն Ա.-ն, ով մարտի 26-ին' ժամը 12.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն' ներկայացնելով դրամապանակը: Կատարվում է քննություն: