Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր բրիտանական British Petrolium (BP) նավթագազային ընկերությունը նավթի գների կտրուկ անկման հետ կապված եկող տարի 1 մլրդ դոլար կծախսի աշխատատեղերի հարկադիր կրճատումների համար, այդ թվում' Ադրբեջանում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Guardian-ը: Թերթի հետ զրույցում BP ընկերության գործադիր տնօրեն Բոբ Դադլին հայտնել է, որ կրճատումները կվերաբերվեն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ադրբեջանում եւ Գերմանիայում ընկերության ներկայացուցչություններին: «Սակայն, քիչ հավանական է, որ այն կանդրադառնա նաեւ հանաքահորերի հարթակների վրա աշխատող բանվորներին», -ասել է նա:

 

Ընկերության BP-Azerbaijan դուստր ձեռնարկության Բաքվի գրասենյակը մի քանի օր առաջ հերքել էր Ադրբեջանում սպասվող կրճատումների մասին տեղեկությունները:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը զանգվածային կրճատումներ է սկսել իր նավթագազային ձեռնարկություններում: