Թուրքիան դեպի իսլամացում տանող երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ դպրոցներում կրոնական դասաժամերը սկսած առաջին դասարանից պարտադիր դարձվելուց հետո միջնակարգ դպրոցներում պարտադիր առարկա է դարձել արաբական այբուբենն ու օսմաներենը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմայի հետ կապված «Ակոս»-ն անդրադարձել է 20-րդ դարասկզբին եւ մեր օրերում օսմաներենի եւ թուրքերենի գիտակ' Թուրքիայում հայտնի պոլսահայ 5 անունների:
Նշվում է, որ օսմանյան շրջանում օսմաներենի եւ թուրքերենի զարգացմանը նպաստած պոլսահայերից էր օսմաներենի փոխարեն թուրքերենը պաշտոնական լեզու ընդունելու գործում մեծ դերակատարություն ունեցած, թուրքերենի զարգացման համար ունեցած մեծ ծառայությունների համար Աթաթուրքի կողմից «Դիլաչար» մականունով կնքված Հակոբ Մարթայանը: Նրանից առաջ օսմաներենի զարգացման գործում մեծ դերակատարություն են ունեցել Պետրոս Զեքի Կարաբեկյանը, Ռետեոս Գրիքորյանը եւ Պետրոս Գերեստեջյանը:
Պետրոս Զեքի Կարապետյանը (1973-1937) օսմաներենի 1912 թվականին հրատարակված 50 հազար բառանոց բառարանի հեղինակն է:
Պետրոս Գերեսթեջյանը (1840-1907) մինչեւ 1880 թվականը գլխավորել է Օսմանյան կայսրության արտաքին գործերի գրասենյակը: Հետո աշխատել է «Թերջումենի Ահվալ» թերթի գլխավոր խմբագիր: 10 օտար լեզուների տիրապետող Գերեսթեջյանը գլխավորել է Օսմանյան կայսրության թարգմանչական գրասենյակը եւ Էկոնոմիկայի նախարարությունը: Նա Լոնդոնում 1891 թվականին հրատարակված ‘Glanures ռtymologiques des mots francais: d’origine inconnue ou douteuse’ գրքի հեղինակն է: Բացի այդ, Գերեսթեջյանը 1900 թվականին հրատարակել է իր հեղինակած թուրք-ֆրանսերեն բառարանը:
Ռետեոս Գրիքորյանը (1819-1904) 1868 թվականին հրատարակված' «Թուրքերենի քերականությունը», 1892 թվականին հրատարակված' «Արաբերենի քերականությունը» գրքերի հեղինակն է: Նա է Օսմանյան կայսրությունում հայտնի HՖlasatՖ’l-Sarf’ ստեղծագործության հեղինակը, Օսմանյան կայսրությունում կրթության ոլորտում ունեցած մեծ ներդրումների համար նրան հիշատակել են Heretig Hoca’ անունով:
Հակոբ Մարթայան Դիլաչարը (1895-1979) համարվում է օսմանյան շրջանի եւ Թուրքիայի Հանրապետության գլխավոր լեզվագետը: Նա եղել է «Թուրքերենի ընկերության» առաջին գլխավոր քարտուղարը: Թուքերենին մատուցած ծառայությունների համար Աթաթուրքը նրան Դիլաչար ազգանուն է տվել: Հայերենին, թուրքերենին եւ օսմաներեին զուգահեռ նա գերազանց տիրապետել է հունարենին, իսպաներենին, լատիներենին, գերմաներենին, ռուսերենին եւ բուլղարերենին: 1936-1951 թվականներին Դիլաչարը լեզու, պատմություն, թուրքագիտութուն է դասավանդել Անկարայի համալսարանում: Մինչ այդ, նա իր կնոջ' Մելինեի հետ հին թուրքերեն եւ հին ույգուր-թուրքերեն է դասավանդել Սոֆիայում: Հակոբ Մարթայանը մեծ ներդրում է ունեցել լատինական տառերով թուրքերեն այբուբենի ստեղծման գործում:
Սեւան Նիշանյանը (ծնվ. 1956 թ.) օսմաներենի եւ թուրքերենի ժամանակակից գիտակներից է: Այժմ նա գտնվում է կալանավայրում' իր սեփական հողատարածքում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Կալանավայրում գտնվելու առաջին 10 ամիսներին գրել եւ հրատարակել է «Բառերի ծագումնաբանությունը. ժամանակակից թուրքերենի էթիմոլոգիական բառարան» գիրքը: